«Այլևս դատական համակարգը չի հիշեցնում սուպերմարկետ». Կարեն Անդրեասյան

Արդեն շատ վաղուց կաշառքը չէ դատական համակարգի ամենամեծ խոցը, ինչի մասին ես խոսում է 2013-ին: Այս մասին Այս մասին այսօր ազգային ժողովում ԲԴԽ անդամ ընտրության քննարկմանը ասաց Արդարադատության արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանը:

«Մեծ լավ բան է տեղի ունեցել, չեմ ասում կաշառքը վերացել է, ասում եմ դա համատարած չէ, այլևս դատական համակարգը չի հիշեցնում սուպերմարկետ և շատ երկար ժամանակ է դա դադարել է»,-ասաց նա:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ դատական համակարգը շատ զտվել, մաքրվել: «Կարելի է ասել 80 տոկոսով մաքրվել է դատական համակարգը»,-ասաց նա:

Անդրադառբնալով 2013 թվականի զեկույցին, երբ դեռ Մարդու իրավունքների պաշտպան էր նա, Կարեն Անդրեասյանն ասաց.«Կան մարդիկ, որ այն զեկույցից սարսափած հիմա էլ կարծելով, թե հիշաչարության, վենդետաների ինչ-որ մտքերով եմ առաջնորդվում, իրենց թվում է, որ եթե ես հանկարծ հայտնվեմ ԲԴԽ-ում լինելու եմ իրենց պես, կամ իրենց որոշ ընկերների պես: Ես բոլորին երաշխավորում եմ, որ բացի իրենց օգնելուց, ընկերաբար օգնելուց, որ եկեք միասին գտնենք ձեր կողքը ստած վատերին ,վարկաբեկող, և հրաժեշտ տանք, այլ երաանք, նպատակ չկա»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ