Մեղրին փոխանակող Քոչարյանը կինոթատրոն Մոսկվայում հայտարարում է ինչ-որ դրոշակ վերցնելու ու ներքաղաքական պայքարի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։

Նույն ժամանակահատվածում կինոթատրոն Մոսկվայում Մեղրին փոխանակող Քոչարյանը հայտարարում է ինչ-որ դրոշակ վերցնելու ու ներքաղաքական պայքարի մասին։

Հիմա միակ դրոշը, որի շուրջ պետք է համախմբվել՝ Հայաստանի դրոշն է, ցանկացած այլ դրոշի տակ համախմբվելը դեմ է անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ