Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև. AFP

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի չհայտարարված այց է կատարել Կիև՝ քննարկելու ռազմական օգնությունն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր՝ գրում է գործակալությունը։

Associated Press-ը նշում է, որ Բլինքենը եկել է Ուկրաինա՝ ԱՄՆ-ից «աջակցություն ցույց տալու համար»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, ԱՄՆ պետքարտուղարը կհայտարարի Ուկրաինային և 18 այլ պետություններին 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին։
Այդ ֆինանսավորումը կտրամադրվի լրացուցիչ 675 մլն դոլարի օգնության փաթեթի հետ մեկտեղ, որի մասին հինգշաբթի հայտնել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Վաշինգտոնը Կիևին կմատակարարի արկեր HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար, ինչպես նաև ռազմական տրանսպորտային միջոցներ և այլ տեխնիկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ