«Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 606 քաղաքական գործչի դեմ».Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ իշխանության 606 ներկայացուցչի դեմ։ Այս մասին նա ասել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։

«Այսօր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդը կարևոր որոշում է ընդունել. պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի իշխող վերնախավին պատկանող 606 ֆիզիկական անձի դեմ։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 28 անդամի, Դաշնային խորհրդի 154 անդամի, Ռուսաստանի Պետդումայի 424 պատգամավորի դեմ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ տվյալ անձնաց նկատմամբ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք իրավական, դիվանագիտական ու քաղաքական միջոցներ, սակայն չի մանրամասնել՝ ինչ միջոցների մասին է խոսքը։ Նա նաև չի հրապարակել այն անձանց ցանկը, որոնց դեմ պատճամիջոցներ են սահմանվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ