Դեռևս օրեր առաջ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել է Արցախ ապրելու։ Ավելին՝ Վարդանյանը բազմիցս շեշտեց, որ լծվելու է Արցախի շենացմանը, զղարգացման, խաղաղության կերտմանն ու պահպանմանը։
Դեռևս տարիներ առաջ փողերի լվացման մեջ մեղադրվող հայտնի բիզնեսմենի՝ ռուսախոս Ռուբեն Վարդանյանի այս քայլը առաջին հայացքից թվում է հայանպաստ ու անկեղծ, սակայն պարզից էլ պարզ է, որ վերջինս նպատակ է հետապնդում քաղաքական դիվիդենտներ շահել ու հետագայում իշխանություն վերցնել։ Իբրև թե հանուն Արցախի գործելով՝ հետագայում փորձելու է Արցախը ծախել Հայաստանի վրա, հայ հասարակությանը համոզելով, թե գալիս է Արցախ փրկելու։
Նման գործելաոճով ժամանակին Հայաստանում իշխանության եկան նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Հայտարարեցին, թե ամեն բան անում են հանուն Արցախի փրկության, Հայաստանում եկան իշխանության ու հանցավոր կլաններով ամեն բան արեցին ժողովրդին թալանելու ու կեղեքելու համար։ Իսկ նույն Արցախը ու Արցախը պաշտպանող բանակը մատնվեց անտերության, որի դառը հետևանքները քաղեցինք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։