Դերասան չզբաղվել պոլիԾիկա․ Քաղաքապետ խաղացող չստացված քաղաքական գործիչը արդեն բեմի վրա կխաղա

Դեռևս 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Փաշինյանի հետևից կարմիր բաբչկայով վազող ու ՔՊ-ին անդամագրվող  դեռևս Կարգին Հայկոն ակնկալիքներ ուներ։  Կարճ ժամանակ անց ՔՊ-Ն Փաշինյանի գլխավորությամբ Հայկ Մարությանին առաջադրեց որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, իսկ ընտրարշավի ժամանակ նույն Փաշինյանը փողոց առ փողոց շրջելով քարոզարշավ էր անում Հայկ Մարությանի համար՝ քաղաքական գորշիճ էր կերտում վերջինիցս։

Թվում էր՝ անարդարության դեմ իբրև թե պայքարող Հայկ Մարությանը կդառնա Երևանի լավագույն քաղաքապետը, բայց արի ու տես, որ վերջինիս անվստահություն հայտնելուց ու քաղաքապետ  պաշտոնից հեռացնելուց հետո միայն ՊՎԾ-ն քաղաքապետարանում հայտնաբերեց շուրջ 40մլն դոլարի խախտումներ։

ՊՎԾ֊ին հաջողվել է պարզել, որ միայն 2018-2022 թվականներին  Երևանի քաղաքապետարանում եղել են շուրջ 15,8 մլրդ դրամի չարաշահումներ:

ՊՎԾ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ վաղուց էին ցանկանում ստուգայցեր անել Երևանի քաղաքապետարանում, սակայն Հայկ Մարությանն ամեն կերպ խոչընդոտել է ՊՎԾ աշխատանքներին: Այս մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից բազմիցս տեղեկացրել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ հենց  սա  էլ դարձել է այն հիմնական պատճառը, ինչի համար  Իմ Քայլը դաշինքը անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին և հեռացրեց նրան  քաղաքապետի պաշտոնից: Եվ միայն Հայկ Մարությանին  հեռացնելուց հետո Երևանի քաղաքապետարանում բացահայտվեցին միլիարդավոր դրամների չարաշահումներ։

Թերևս փաստ է,  որ  անգամ քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը շարունակում էր աշխատել իր հիմնական մասնագիտությամբ՝ դերասանություն էր անում։  Իսկ  երբ նրան անվստահություն հայտնեցին ու դուրս շպրտեցին քաղաքապետարանից, հիմա իր իսկ քաղաքական գործընկերների սկսել է թիրախավորել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ