Վիճաբանություն, ծեծկռտուք ու վրաերթ Գոռավանում. դանակահարվել են հարազատ եղբայրներ, կա 4 տուժած

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական աշխատակիցները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վեդի քաղաքի բնակիչներ 35-ամյա Տիգրան Աղաբեկյանը, 39-ամյա Հրանտ Աղաբեկյանը ( նրանք հարազատ եղբայրներ են), և Գոռավան գյուղի բնակիչներ 33-ամյա Ռոման Դվոյանը և 30-ամյա Հայկ Դվոյանը (հարազատ եղբայրներ են)։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։35-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Խոսրովի խճուղում Հ․ Աղաբեկյանն իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ռ․ Դվոյանին, իսկ Հ․ Աղաբեկյանի ընկեր Վեդիի բնակիչ 39-ամյա Վարուժան Բարսեղյանը ծեծի է ենթարկել Հ․ Դվոյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։

Մինչ այդ՝ ժամը 16։50-սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Արմիկ» հանդամասում վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկա կամ առարկաներ։

Ոստիկանները պարզել են որ նշված հանդամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել եղբայրների միջև, որի ժամանակ Դվոյան եղբայրներից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հ․ և Տ․ Աղաբեկյաններին։

Վիրավորիներից մեկն էլ իր ավտոմեքնեայով հասել է հիվանդանոց ու ճանապարհին վարերթի է ենթարկել իրեն դանակահարողին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վիրավորներից երկուսը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ