«Իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո».ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ