Ընդդիմադիր պատգամավորները զանգերով փորձում են կանխել եռամսյա վարժական հավաքներին ընդդիմադիրների մասնակցությունը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքներ կանցկացնի։

Մեր տեղեկություններով այս օրերին ընդդիմադիր պատգամավորները Պաշտպանության նախարարության տարբեր աստիճանի պաշտոնյաներին զանգեր հնչեցնելով փորձում են կանխել  ընդդիմադիրների մասնակցությունը եռամսյա վարժական հավաքներին։

Ի դեպ,  այս մասին  դեռևս հուլիսի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց նաև  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ԱԺ մի պատգամավոր, որը մոռացել է, որ այլևս չի զբաղեցնում ՊՆ նախարարի աթոռը, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին և ինչ-որ հացադրումներ արել, թե ի՞նչ իրավունքով են զորակոչում ընդդիմության երիտասարդներին․․․»,- սյս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Փաստորեն փողոց դուրս եկած ընդդիմությունը հայրենիքի համար պատրաստ է պայքարել միայն Երևանի փողոցներոմ, իսկ երբ խոսքը գնում է սահմանին փրկելու մասին, ամեն առիթ փորձում են օգտագործել, որպեսզի խուսափեն սահման գնալուց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ