Ի՞նչ նպատակ ուներ Իշխան Սաղաթելյանի Եվրոպա մեկնումը

Օրերս աշխատանքային այցով Ստրասբուրգ, այնտեղից էլ Բրյուսել է մեկնել «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ով տարբեր հանդիպումներ է ունենում եվրոպացի պաշտոնյաների հետ։ ՀՅԴ-ից հայտնել են, որ այդ հանդիպումները հիմնականում ուղղված են Արցախի հարցի հայանպաստ լուծմանը և որ Իշխան Սաղաթելյանը գնացել է ասելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Առաջին հայացքից բավականին հայանպաստ օրակարգով այցը հույս է ներշնչում, եթե դրան չհետևեր ՀՅԴ-ից հնչած հաջորդ մեկնաբանությունը, որ Սաղաթելյանը բարձրացրել է հարցեր նաև «Դիմադրության» շարժման օրակարգից։ Թե ինչ հարցեր կարող է բարձրացրած լինի Իշխան Սաղաթելյանը իրենց Շարժման վերաբերյալ՝ գաղտնիք չէ ու արդեն այստեղից պարզ է դառնում նրա եվրոպական շրջայցի իրական շարժառիթը։

Բնական է, որ եվրոպական կառույցների կողմից Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի վերաբերյալ դրական կարծիքները չէին կարող չզայրացնել Հայաստանը մշտապես ավտորիտարիզմի և բռնապետության տակ պահած իշխանություններին մաս կազմած ՀՅԴ-ականներին, և վերջիններս Սաղաթելյանին որպես բանագնաց ուղարկել են, որպեսզի նա բարձրացնի իբր իրենց հանդեպ կիրառված «բռնի ուժի և բռնաճնշումների մասին»։

Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանություններից դժգոհելու և հակահայաստանյան ժողովրդավարության դեմ արշավ անելու առաքելությունը ՀՅԴ-ից փորձում են ներկայացնել որպես Արցախի հարցի հայանպաստ լուծմանը միտված քայլ։ ՀՅԴ-ականները մի քանի անգամ ցույց են տվել իրենց «պետականամետությունը» և Արցախի հարցով մտահոգ լինելը եվրոպական կառույցների դիմաց, երբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման շտապող Հայաստանի վարչապետին դիմավորեցին «դավաճան» ու «թուրք» վանկարկումներով՝ փորձելով կարևոր բանակացություններից առաջ նրան դնել բարդ հոգեբանական իրավիճակում։

 

Հատկանշական է, որ փողոցային ակցիաների մեկնարկին Արմեն Ռուստամյանն էր ճամպրուկը ձեռքին  գնացել Մոսկվա «դաբրո» բերելու, հիմա Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա այնտեղից նոր շունչ բերելու արդեն վախճանված դիմադրության շարմանը։ Իրականում նրա այցի նման լուսաբանումը իր թիմակիցների  կողմից ընդամենը նպատակ ունի փոքր ինչ փրկել ձախողված «առաջնորդի» վերջնական վարկաբեկումից։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ