Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել.(լուսանկար)

Ադրբեջանի զինված ուժերը Վարդենիսի ուղղությամբ երեկ՝ հունիսի 18-ին, կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, զոհված զինծառայող Հրաչ Փիլիպոսյանն է, Բյուրական համայնքի բնակիչ, բանակ էր զորակոչվել 1 տարի առաջ:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ հավելելով, որ այլ մանրամասների դեռևս չի տիրապետում:

Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ