«Տեսավ մարդ չի հավաքվում, հիմա էլ փուռնա տալիս․․․»․ Իշխան Սաղաթելյանը դժգոհել է Սերժ Սարգսյանից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀԿ անդամներն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 71 տարեկան։

Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ։

«Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը։

Փաստացի  սրանով  Սերժ Սարգսյանն արդեն իսկ տապալված շարժման ողջ պատասխանատվությունը բարդեց Իշխան Սաղաթելյանի վրա՝ վերջինիս կարգելով դատարկ հրապարակի առաջնորդ։

Ի դեպ, մեր տեղեկություններով Իշխան Սաղաթլյանը  դաշնակցականների մոտ նեղսրտել է այս  թեմայից։

«Դե հա, բա ինչ ․․․ տեսավ հրապարակ էլ մարդ չի գալիս,  մարդ չի հավաքվում,  հիմա էլ փուռնա տալիս․․․ սաղ իմ վզին են թողնում ու թռնում»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ