Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է սույն թվականի հունիսի 11-ին՝ ժամը 17:00-21:00-ն, «Խաչքարերի պուրակ» (Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում)՝ մասնակցելու «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնին:

«Փառատոնի նպատակն է հանրությանը, այդ թվում՝ Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները:

Կներկայացվեն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար և հայկական ավանդական տոները, դրանց խորհուրդը, ծիսական ավանդույթներն ու ուտեստները:

Միջոցառումը կուղեկցվի հայկական ազգային երգով ու պարով:Փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ»,- ասաված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ