Արցախի Հանրապետությունից 52 միլիոն 500 հազար ՀՀ դրամ հափշտակություն կատարելու մեղադրանքով անձ է կալանավորվել.

Սահմանափակ պատասխանատվության ընկերություններից մեկի հիմնադիր տնօրենը ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար պետությունից խաբեության եղանակով ստացել և հափշտակել է գումար՝ Արցախի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՔԿ-ն:

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարած հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1982թ ծնված Գ. Վ-ն:

Նա պետությունից խաբեության եղանակով ստացել և հափշտակել է 52 միլիոն 500 հազար ՀՀ դրամ գումար՝ Արցախի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Գ. Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ