«Ուղղակի խայտառակություն է». Սուքիասյանը հերքում է ընդդիմության՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստից առաջ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն լուրերին, թե իր թիկնապահները այս օրերին ներգրավված են ոստիկանության աշխատանքների մեջ:

«Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն: Այս ֆեյքային պայքարը վերացնել է պետք: Մենք պետություն ենք, մենք ժողովուրդ ենք, մենք ազգ ենք: Քաղաքական համակարգ կա, այդ ստերը, այդ հորինված մտքերը խայտառակություն են: Օրինակ՝ դուք ինձ տեսնում եք, գիտեք իմ միտքը, գործունեությունը, գաղափարը, պատկերացումները, մարդկային որակները, ո՞նց կարող է իմ նման գիտակցություն ունեցող մարդը այդ կարգի գործողությունների գնալ»,- ասաց նա:

Սուքիասյանի խոսքով՝ ընդդիմությունը, այսպիսի ստեր տարածելով, ոչ մի բանի չի կարող հասնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ