Փրկիչները բժշկի թղթերով ԱԺ նախագահին խնդրել են հարգելի համարել բացակայությունները

MediaNews-իաղբյուրի փոխանցմամբ, վերջին շաբաթվա ընթացքում ընդդիմությունը հասկանալով որ ձախողվել է եւ ստիպված գլխիկոր պետք է վերադառնա խորհրդարան, իսկ իշխանությունները մտադիր են բացակայությունների հիմքով սկսել մանդատներից զրկելու գործընթաց, որոշ պատգամավորներ բժշկից առողջական վիճակի տեղեկանքներ են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Փաստորեն հայրենիքի փրկիչները, որոնք ընտանիքի անդամներով ու օգնականներով արդեն մի ամիս է փողոցում են, ԱԺ նախագահին խնդրում են հարգելի համարել բացակայությունները ոչ թե որ Արցախն են ուզում փրկել, այլ նիստերին չեն գալիս, քանի որ առողջական խնդիրներ ունեն։

Ի դեպ, այդ տեղեկանքները թեեւ հրապարակելու իրավունք չկա, բայց դրանց ներկայացնելու փաստը գաղտնիք չէ եւ ԱԺ աշխատակազմը հարցման դեպքում կարող է հաստատել մեր տեղեկությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ