«Սա բացառիկ դեպք է Հ.Հ պատմության մեջ ,երբ ԱՄՆ-ն անթաքույց սատարում է ներկայիս իշխանություններին՝ պատռելով «փրկիչների» դիմակը».Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը գրել է.

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին պատռեց «փրկիչների» դիմակը
Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է հետևյալը․

«ԼՂ կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»:
Միևնույն ժամանակ տիկին դեսպանը շեշտել էր, որ ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում մասնավորապես ասելով․ «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ԱՄՆ-ը անթաքույց սատարելով ՀՀ իշխանություններին իր աջակցությունն է հայտնում նաև ԼՂ հիմնահարցի ըստ էության հայանպաստ կարգավորման շուրջ։
Այս ֆոնին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակն այսօր դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով ետ կանչել դեսպան Թրեյսիին։ Ինչ է ստացվում, որ այս օրերին Ֆրանսիայի հրապարակում այսպես կոչված փրկիչների՝ համանայն դեպս դաշնակցական թևը դեմ է Արցախը փրկել գերտերության առաջարկած կառուցողական ճանապարհով։

Ավելին փրկիչների նպատակը լեգիտիմ իշխանության «գլխատումն» է, որը թե ներքաղաքական և թե դիվանագիտական հարթակում կհանգեցնի կոլապսի։
Կարճ ասած ընդամենը մեկ հարցազրույցով Լին Թրեյսին պատռեց քոչարյանադաշնակցական խմբավորման դիմակը։ Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում արդեն 20 օր պետության դեմ մղվող պայքարը պարզ է բոլորի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ