Գերմանիայում գտնվող, Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացողները վերադարձի դեպքում ճամփորդական ծախսի աջակցություն կստանան

Գերմանիայում գտնվող, Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող երրորդ պետության քաղաքացիները, որպես այլընտրանք կարող են ինքնակամ որոշում կայացնել՝ վերադառնալու իրենց հայրենիք։ Այս մասին, ըստ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, տեղեկացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի դաշնային նախարարությունը:

Վերադարձի դեպքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն օժանդակում է նրանց ճամփորդական ծախսերը հոգալու հարցում։ Առանձին դեպքերում հնարավոր են նաև աջակցության այլ ձևեր։

Հարցերի դեպքում պետք է դիմել վերադարձի հարցերով խորհրդատվական իրավասու մարմինների հետ, որոնց հասցեները հասանելի են www.returningfromgermany.de կայքէջում նաև ռուսերեն լեզվով։

Հնարավոր է կապ հաստատել նաև +374 43150025 հեռախոսահամարով (WhatsApp):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ