«Ձյուն է տեղում». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից հայտնել․

«Աշոցքում ձյուն է տեղում»։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում մայիսի 05-ի ցերեկը, 06-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Հանրապետության տարածքում մայիսի 05-ի ցերեկը, 06-10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 05-07-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ