«Ընդդիմությունը ճշմարտությունից մշտապես փախել է, և սա էլ բացառություն չէ». Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը մշտապես ճշմարտությունից փախել է, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Սա էլ բացառություն չէր։ Իսկ ինչում էր վարչապետի ասելիքը և բովանդակությունը։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ այդ ասելիքը կասի՝ նայելով հասցեատերերի՝ ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն դրա հետ», — ասաց Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին,թե արդյոք ՔՊ-ական պատգամավորները տեղյակ են, թե ինչ բացահայտում էր նախօրեին պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, որ այդպես էլ չարեց։

«Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքն ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախնեն», — ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ