«Երբ չես հաղթում քաղաքական պայքարում,ապա շարունակությունը ամենևին կողքինների վրա հարձակվելը չէ. դա արդեն քո նnկաուտն է ինքնասպшնnւթյան կամ սեփական ոտքին կրակելnւ տեսքով». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ չես հաղթում քաղաքական պայքարում, ապա ստրատեգիայի շարունակությունը ամենևին կողքիններին վրա հարձակվելը չէ։ Դա արդեն քո նոկաուտն է ինքնասպանության կամ սեփական ոտքին կրակելու տեսքով։

Չհաջողելով բազմահազար հանրություն մոբիլիզացնելու գործում փողոցի շարժումն արդեն ագրեսիա է ճառագում’ ով դեմը դուրս եկավ… Այսօր արդեն որերորդ տեսանյութն է շրջանառվում համացանցում’ կին ակտիվիստների կողմից այլ կանանց ուղղված նողկալի բառապաշարով ու ոստիկանի կողմից կանխված հարձակման փորձով (դու պետք է սատկեիր, այ ժեխ) մինչև “մարտունակ” երիտասարդների կողմից տարեց մարդու վրա կրկին ոստիկանների կողմից կանխված հարձակման փորձը, Սոս Ջանիբեկյանի վրա շշանետումն ու այսպես շարունակ…

Սա ուղղակի անուն չունի ու դրա համար չես կարող օգտագործել “քաղաքական” կամ “ընդդիմություն” բառերը, իսկ արարքները տեղավորվում են բացառապես քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների շրջանակում… Ու պատվիրատուն կամ համակարգողը լուռ են, ակնհայտորեն’ դա դուր է գալիս իրենց… Որովհետեւ իրենց պատկերացրած ու կերտած պետությունը կրիմինալ պետությունն է եղել’ կլեպտոկրատիան…

Եվ տեսածը դեժավյու էր այն Հայաստանի, որը մերժվեց 4 տարի առաջ ու մերժվում է մինչեւ այժմ’ ընտրություններում ժողովրդի քվեարկությամբ կամ բողոքի ակցիաներին չմիանալով’ երբ անգամ կան հիասթափություններ ու լուրջ դժգոհություններ վերընտրվող իշխանություններից։ Որովհետեւ այլընտրանքը սա է’ բարոյականությունից, հայրենասիրությունից, արցախասիրությունից ու բանականությունից հեռու այս վարքագիծը։

Ու միամտություն է կարծել, թե այդ հարձակումներից հետո Սոսը կամ մյուսը ընկճվելու, վախենալու են ու հրաժարվեն իրենց պատկերացումներից… Ուղղակի փոխադարձ ատելությունն է ամրանալու։ Արցախն էլ այդ լոկալ ճակատամարտերից միայն խայտառակվելու է։ Նայեք Ադրբեջանի ղեկավարության բոլորի թվիթերյան էջերը’ արդեն քանի շաբաթ է այս նողկալի կադրերն են, քաշքշոցը, հայհոյանքը ու համաթուրքական խինդը… Ասես թուրքին ուրախացնելու մի մեծ ծրագիր է իրականացվում ու ֆինանսավորվում։

Կրկին եմ ասում’ կանգ առեք։ Որովհետեւ այս կերպ դուք, մենք կամ Արցախը ոչինչ չի շահելու…

Հ.Գ. նախկինների օրոք իր ընտանիքը կարգին պահող մի հարազատ ունեմ, ով 2018թ. հեղափոխությամբ ամենաոգեորվածներից էր: Չդիմացա ու հարցրեցի’ “լսի, դու նորմալից մի բան էլ լավ վաստակում էիր նաեւ նախկինների օրոք, քեզ ինչ էր պակասում?”: Պատասխանեց. “հիմա կարող եմ հանգիստ թողել, որ կինս ու աղջիկս քայլեն օրինակ Հյուսիսային պողոտայով կամ Օպերայի մոտ, ու վստահ, որ որեէ պորճի լակոտ հետեից ռեպլիկ չի թողնի, ոտնձգություն չի անի, որին պատասխանելու դեպքում ես բերդ կգնայի, իրենք էլ անտեր կմնային, իսկ չպատասխանելու դեպքում ինքս ինձ կթաղեյի իմ պատվի հետ”:

Իսկ հիմա կրկին մարդկանց հետեից գոռում են’ ‘այ բ..”, “այ թուրք” նրանք ու նրանց կողմնակիցները, ումից բոլորն էին անխտիր ուզում ազատվել։ Կարծես այդ անցյալի ուրվականը եկել ու կրկին հետապնդում է ժողովրդին’ առանց զղջալու, առանց մեղանչելու, առանց մոտեցում փոխելու…

Ու կարծում եք մարդիկ կմիանան նման չարության, ավերիչ, անմակարդակ շարժումներին? Երբեք։ Դա նշանակում է, թե չեք հասկացել, թե ինչ և ինչպես եղավ 2018-ի հեղափոխությունը… Միամիտ չլինեք’ մարդկանց կպցնողը Սորոսը կամ արեմտյան’ տեխնոլոգիաները չեն, որի վրա կենտրոնացել եք։ Մարդկանց իրար կպցնում է սերը, համերաշխությունը… Իսկ ճառագվողը միայն չարություն ու ագրեսիա է…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ