Ընդդիմադիր պատգամավորները եկան Ազգային ժողով

Ընդդիմադիր պատգամավորները՝ բացառությամբ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, այսօր՝ մայիսի 4-ին, կմասնակցեն ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանին։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հարց ունի նախապատրաստած՝ պատգամավորը, նշեց՝ դժվար հարցեր լինեն։

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը հաղորդում էին տարածել, որի համաձայն՝ կառույցները հավաստի տեղեկություններ են ստացել, որ ընդդիմադիրները պատրաստվում են գրոհել ՀՀ Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր նախատեսված է Կառավարության հետ հարցուպատասխան:

Կառույցները խստորեն նախազգուշացրել են հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին, որ զերծ մնան իրավիճակը ապակայունացնող գործողություններից, հակառակ պարագայում դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է նախաձեռնողների վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ