«Եթե ԱԺ տարածքում ինչ-որ «պատահական» բան տեղի ունենա եւ մեկի գլխից մազ ընկնի՝ նույն վայրկյանին Ռոբերտ Քոչարյանը պիտի մեկուսացվի հասարակությունից»․ Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եթե ԱԺ տարածքում ինչ-որ “պատահական” բան տեղի ունենա եւ մեկի գլխից մազ ընկնի, ասենք, նույնիսկ՝ կայծակ խփի, կանալիզացիան պայթի, մեկի մատը մնա դռան տակ, ատամը ցավա կամ ոտքն ոլորվի՝ նույն վայրկյանին Ռոբերտ Քոչարյանը պիտի մեկուսացվի հասարակությունից։

Հ․Գ․ Եվ ոչ միայն։ Բայց առաջին հերթին։

Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա:

Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ