«Հոկտեմբերի 27, 1999 թիվ, կրկնությունը գիտության մայրն է». Տաթև Հովակիմյան

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քիչ առաջ տարածած հայտարարությանը, ըստ որի՝ կառույցը հավաստի տեղեկություններ է ստացել, որ ընդդիմադիրները փորձելու են գրոհել ԱԺ շենքը, հիշեցրել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունները, որի ժամանակ սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ:

«Հոկտեմբերի 27, 1999 թիվ, Ազգային Ժողովում ահաբեկչական խմբավորումը սպանեց Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին և 6 այլ պետական գործիչների…
«Կրկնությունը գիտության մայրն է:

Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ, ըստ իրենց տեղեկությունների, ընդդիմությունը փորձելու է գրոհել ԱԺ շենքը։ Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:

Հ.Գ. Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։ Հ. Թումանյան»,- գրել է Հովակիմյանը:

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը հաղորդում էին տարածել, որի համաձայն՝ կառույցները հավաստի տեղեկություններ են ստացել, որ ընդդիմադիրները պատրաստվում են գրոհել ՀՀ Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր նախատեսված է Կառավարության հետ հարցուպատասխան: Կառույցները խստորեն նախազգուշացրել են հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին, որ զերծ մնան իրավիճակը ապակայունացնող գործողություններից, հակառակ պարագայում դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է նախաձեռնողների վրա:

Աղբյուրը՝  Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ