Ընդդիմությունը փորձելու է այնպես անել, որ իրենց իսկ ցուցարարներից զոհեր լինեն

Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ըստ իրենց տեղեկությունների ընդդիմությունը փորձելու է գրոհել ԱԺ շենքը։

Civic.am-ին սակայն հաջողվեց ԱԱԾ-ի աղբյուրներից տեղեկանալ, որ ԱԺ զավթումն իրականացնելու ընթացքում ընդդիմությունն այնպես է անելու, որ իրենց իսկ ցուցարարների շարքերում զոհեր լինեն։

Ակնհայտ է, որ 2-3 հազար հոգով չի կարելի հասնել իշխանափոխության, բայց դրա փոխարեն կարելի է զոհերին մարտիրոսացնելով՝ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ ստանալ, իսկ ընդդիմությունը վստահաբար երազում է տեսնել զոհեր և արյուն ցուցարարների շարքերում։

Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:

Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ