«Կուզեի, որ տեսնեիք նաև տեսանյութի սկզբի մասը, թե ինչպես է դրոշակակիր հայուհին դրոշի կոթով հարվածում ոստիկանական մեքենայի հայելապակուն»․Մովսես Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մինչ Para.tv-ի պատվարժան լրագրողները կտրել ու տարածում են այս տեսանյութի միայն վերջին հատվածը՝ ներկայացնելով, որ ոստիկանները կոտրելով խլել են խաղաղ հայուհիների ձեռքի դրոշը՝ կուզեի, որ տեսնեիք նաև տեսանյութի սկզբի մասը, թե ինչպես է դրոշակակիր հայուհին դրոշի կոթով հարվածում ոստիկանական մեքենայի հայելապակուն՝ վնասելով այն, իսկ մյուսն էլ՝ հարվածում ոստիկանին։

«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից ակցիաներ է իրականացրել Երևանի փողոցներում:

Ընդդիմադիր խմբակները քայլերթով անցնում են փողոցներով, մասնակի փակում երթևեկությունը:

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ