ՀՀ Ազգային ժողովի դարպասները վաղուց են զոդվել. այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը անդրադարձել է լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերին, թե Ազգային ժողովի դարպասները զոդում են:

Նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովի դարպասները վաղուց են զոդվել:

«Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի դարպասները վաղուց են զոդվել։ Այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ