«Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին՝ բարձր քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու համար».Հայկ Կոնջորյան

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ընդդիմության գործողություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհակալություն եմ հայտնում Ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար։ Սիրելի՛ ոստիկաններ, ժողովուրդը ձեզ կողքին է։

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին՝ բարձր քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու և զսպվածության համար։ Սիրելի՛ օրինապաշտ քաղաքացիներ, Ոստիկանությունը ձեր կողքին է։

Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի է, ժողովրդի իշխանությունը անբեկանելի է, ժողովրդի կամքը անսասան է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ