«Հերթական կեղծ լուրը, որը տարածել է Հայաստան դաշինքը». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եվ ոչ մի բուհում այսօր դասադուլ չի եղել, դասընթացների պրոցեսը բոլոր բուհերում բնականոն հունով ընթացել են և շարունակվում են։ Իսկ բուհերում ուսանողներն ուշացել են, քանի որ ինքնախաբեությամբ զբաղված ջհանդամադիմությունը փակել էր համալսարաններ տանող հանգույցները, ինչը մեկ ժամվա ընթացքում բարեհաջող վերացվել է։
Ջհանդամադիմության՝ հանրությանը մոլորեցնելու բոլոր ջանքերն ապարդյուն են, իսկ խաբելով՝ ոչնչի չեն հասնելու, քանզի արդեն իսկ տապալվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ