Ընդդիմությունը մատնեց, որ արդեն պարտվել են. հորինած ստեր, որոնք պարտվողների ձեռագիրն է

Ընդդիմադիրներն արդեն 20 օր է Երևանում սկսել են այսպես ասած ապակենտրոն հեղափոխական պայքար, որին մինչ այս պահը անհաղորդ է մնում ՀՀ քաղաքացին: Իհարկե իրենց շատ քիչ ակտիվիստներ փողոցներում են, իրենք իրենց հռչակել են մեծամասնություն և փորձում են հայ հանրությանը համոզել, որ երկրում իրավիճակ է փոխվել:

Սուտ 1-ին: Ցեղասպանության զոհերի տարելիցի նախորդող ջահերի երթին, որին շատ քաղաքացիներ են մասնակցում, նրանք ներկայացրեցին որպես իրենց կողմնակիցներ: Մի լավ սելֆի արեցին ու պայմանավորվեցին հեղափոխություն իրականացնել:

Սուտ 2: Ամեն մարզից 50-100 հոգի իրենց ակտիվիստներով եկան ու ասացին որ մարզերից ՀՀ քաղաքացիները միանում են իրենց:

Սուտ 3: Հայտարարում են, որ ԵՊՀ-ի 85 տոկոսը դասադուլ է անում: ԵՊՀ-ում ոչ ոք դասադուլ չի անում, ոչ մի բուհում դասադուլ չկա:

Սուտ 4: Մամուլում լուր է տարածվել, թե իբր ՔՊ-ն բանակցում է իրենց հետ, իշխանություն հանձնելու համար: ՔՊ-ականների համար դա հնչում է որպես անեկդոտ:

Նմանատիպ հարյուրավոր ստեր դաշտ նետելուց հետո, նրանց կթվա, որ իրենք մոտ են հաղթանակին, բայց իրականությունն այն է, որ ՀՀ քաղաքացին նրանց չի վստահում և նրանց հետևից գնացող չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ