«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա».ԱԳՆ

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիա կատարած շրջագայությունն ամփոփող մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպմանը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ասել է, որ տարբեր քայլեր են քննարկվելու։

«Այդ հանդիպմանը տարբեր քայլեր են քննարկվելու, որոնք կարող են առաջիկայում իրագործվել։ Համաձայնություն է եղել սահմանազատման վերաբերյալ։ Ինչպե՞ս է դա իրականացվելու, օրինակ՝ ստեղծվելո՞ւ է համատեղ հանձնաժողով։ Նրանք (Հայաստանը) որոշել են Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել»,- ասել էր Չավուշօղլուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ