ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական նիստը։

Քննարկվել են ծրագրային մի շարք հայտերի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներին և այլ հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ