«Եթե փորձեն ժողովրդին հանել իշխանության դեմ, ժողովուրդը նրանց կհանի որոշ տեղեր»․ վարչապետ Փաշինյան

Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկա հինգ տարիներում կտեսնենք՝ դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա», — ասաց նա:

Նա ընդգծեց՝ 24 տարի Հայաստանը ընտրություններից հետո «ստանում էր թուք ու մուր»: «Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, ես համոզված եմ, որ «Իմ քայլը« դաշինքն ավելի մեծ տոկոս կստանա», — ասաց նա:

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ