Ֆիզիկական տվյալներով  ոչ ոքի չզիջող Վանեցյանի 20-ամյա որդին բանակում ծառայելու փոխարեն փողոցում է Արցախ փրկում

Դեռևս  օրեր առաջ  էինք գրել, որ ֆիզիկական տվյալներով  ոչ ոքի չզիջող Վանեցյանի 20-ամյա որդին չի ծառայել բանակում։  Մի պահ պատկերացրեք,  Վանեցյան Արթուրը, ով  կոչումով գեներալ է, ամեն առիթի հայտարարում է թե  հայրենիք է փրկում, իսկ նրա որդին՝ Արտյոմ Վանեցյանը չի ծառայել բանակում։

Ավելին՝  Վանեցյանի 20-ամյա որդին, ում քիչ առաջ  բերման ենթարկեցին, մասնակցում է հակաիշխանական ակցիաներին, բանակում  ծառայելու փոխարեն փողոցում է Արցախ փրկում։

Չնայած զարմանալ պետք չէ, ինչ հայրը՝ այն էլ որդին։  Ինչպես Արթուր Վանեցյանը պատերազմի օրերին լքեց Շուշի տանող ճանապարհին Շոշի իրեն վստահված դիրքերն ու վերադարձավ Երևանի կենտրոնում հայրենիք փրկելու, հիմա էլ որդին է հոր նման Երևանի փողոցներում Արցախ փրկում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ