Գյումրիում տնակի լոգարանում հայտնաբերվել է Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացու կախված դին

Ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի:

Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տվյալների՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավթյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին:

Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմաբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ