Ռուսաստանի և Ուկրաինայի քանի՞ քաղաքացի է հունվար-փետրվար ամիսներին եկել Հայաստան և գնացել

ԱՎԿ-ն ամփոփել է հաշվետու ժամանակաշրջանում՝ հունվար-փետրվարին, սահմանահատումներն ըստ քաղաքացիության երկրի, մուտքի և ելքի։ Ըստ այդմ՝ հունվարին ՀՀ է մուտք գործել 151 989, ՀՀ-ից դուրս եկել է 157 778 մարդ, փետրվարին ՀՀ է մուտք գործել 127 059, դուրս է եկել 128 882 մարդ։

ՀՀ-ից հունվար ամսին մուտքի և ելքի ցուցանիշներն ունեն հետևյալ պատկերը. մուտք՝ 74 007 մարդ, ելք՝ 68 074 մարդ։ Փետրվար ամսին ՀՀ է մուտք գործել 54 912 մարդ, ՀՀ-ից դուրս է եկել 59 864 մարդ։ ՀՀ-ից հետո մուտքի-ելքի ցուցանիշներով երկրորդ տեղում է ՌԴ-ն։
Հունվարին ՌԴ-ից ՀՀ մուտք է գործել 47 381, ՀՀ-ից ելք է ունեցել 55 125 մարդ, փետրվարին ՀՀ է մուտք գործել համեմատաբար ավելի քիչ թվով մարդ՝ 40 036, ելք է կատարել 38 548 մարդ։

Ուկրաինայից հունվարին ՀՀ է մուտք գործել 2 079, ելք է ունեցել 2 530, փետրվարին մուտք է գործել 1 597, ելք է ունեցել 1 603 մարդ։
Հարևան Վրաստանից հունվարին ՀՀ է մուտք գործել 12 543, ելք է կատարել 10 909 քաղաքացի, իսկ ահա փետրվարին 12 573 մարդ մուտք է ունեցել, 11 574-ը՝ ելք։

Միացյալ Նահանգներից հունվարին մուտք է գործել 1 485, ելք է ունեցել 1 930 մարդ, փետրվարին 1 242 քաղաքացի մուտք է գործել, ելք է ունեցել 1 309-ը։

Թուրքիայից հունվարին 412 մարդ մուտք է գործել ՀՀ, ելք է ունեցել 393 մարդ, իսկ փետրվարին մուտք է ունեցել 480, ելք՝ 456 մարդ։
ԱՎԿ-ն ամփոփել է նաև այլ երկրներից, մասնավորապես Իրանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Ֆիլիպիններից ՀՀ կատարած մուտքերի և ելքերի ցուցանիշները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ