«Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին». դեսպան Մկրտչյան

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

 

Նա տեղադրել է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթը, որում ասվում է.

«Հունաստանն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զորամասերի առաջխաղացման կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, ստորաբաժանումներին հետ քաշվել իրենց ելման դիրքերը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի hամաձայնագիրը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ