Ադրբեջանը դուրս է բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի Փառուխ համայնքից․ ՌԴ ՊՆ

Բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փարուխ բնակավայրի տարածքից:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Բանակցությունների արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ