Քաղաաքապետ Հայկ Մարությանի ապտակը Սերժի փեսային

Սերժ Սարգսյանի փեսային պատկանող սրճարանի՝ Ջազվեի աշխատողներն ու նաև հարակից սրճարանի մի քանի տասնյակ քաղաքացիներ որոշել էին մեդիա հիստերիա ապահովել, այսպես կոչված, «օպերայի սրճարանները» փրկելու համար։

Այս սրճարանները վաղուց էին ավիրել Օպերայի կանաչ տարածքները և այլանդակել ամենակարևոր մշակութային համալիրի տեսքը։

Պարզվում է՝ օրեր շարունակ Միքայել Մինասյանը տարբեր եղանակներով փորձել է կապվել Հայկ Մարությանի հետ, որպեսզի «հին» Հայաստանի մեթոդներով փորձի լուծել իր սրճարանի հարցը։

Նա այդ խնդիրը լուծելու համար դիմել էր Armenia TV-ում աշխատած այլ հայտնի մշակութային գործիչների, որպեսզի նրանք կազմակերպեին իր և քաղաքապետի հանդիպումը։

Քաղաքապետը կտրուկ մերժել էր անդրկուլիսային ցանկացած գործարք ու միջնորդներին հայտնել էր, որ նախկին հեռուստատեսային աշխատանքի հարաբերությունները մի կողմ, իսկ Երևանի շահը մի կողմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ