«Արևմուտքին չի հաջողվի ճնշել Ռուսաստանին. Ուկրաինայում հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ».Վլադիմիր Պուտին

Արևմուտքը չի ներում Ռուսաստանին իր անկախ կուրսի համար և կփորձի ճնշել նրան և խախտել նրա տարածքային ամբողջականությունը, սակայն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դա չի հաջողվի: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ամենայն անկեղծությամբ ուզում եմ ասել՝ այսպես կոչված հավաքական Արևմուտքի երկերեսանի խոսակցությունների և այսօրվա գործողությունների հետևում աշխարհաքաղաքական թշնամական նպատակներ կան, նրանց ուղղակի պետք չէ ուժեղ և ինքնիշխան Ռուսաստան»,- ասել է նա։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ։

«Եթե ռուսական զորքերը գործեին միայն Դոնբասում, դա չէր հանգեցնի վտանգի վերացմանը, այնտեղ նոր առաջնագիծ կանցկացվեր»,- ասել է պետության ղեկավարը։

ՌԴ նախագահը նշել է, որ Արեւմուտքը Կիեւի իշխանություններին մղում է արյունահեղության՝ մատակարարելով զենք ու վարձկաններ։

Պուտինը հավելել է, որ Կրեմլն առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերին դուրս բերել ստորաբաժանումները Դոնբասից։ «Առաջին անգամ եմ ուզում ասել. հատուկ գործողության հենց սկզբում, արյունահեղությունից խուսափելու համար, Կիևի իշխանություններին խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։ Սա իրենց որոշումն է»,- ընդգծել է Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ