ՀՀ-ն և Իրանը կամրապնդեն համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտներում

Մարտի 4-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև, հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Երկու երկրների պատվիրակությունները համաձայնության են եկել զարգացնել և ամրապնդել համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության և ներդրումային ոլորտներում, խթանել փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը, ինչպես նաեւ պայմանավորվուծություն են ձեռքբերել համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործման ուղղությամբ։

Կձևավորվի աշխատանքային խումբ, որը կհետևի ապրանքափոխանակության, բեռնափոխադրման, տարանցման և համատեղ ներդրումների ոլորտներում համաձայնագրերի կատարմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ