Կիև — Մոսկվա հանդիպումն ավարտվեց․ Ինչ մանրամասներ են հայտնի բանակցությունից

Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը:

Նա տեղեկացրել է, որ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է անցկացնել հնարավորինս կարճ ժամկետում:

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում` հումանիտար միջանցքների ստեղծման համար կրակի ժամանակավոր դադարեցման հնարավորության հարցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ