Սուրենավանում տրակտորն ընկել է ջրատարը. 27-ամյա վարորդը մահացել է

Փետրվարի 24-ին, ժամը 19։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է եղեգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի մոտակայքում «Բելառուս» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ջրատարը։

Տրակտորը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ջրատարից։

Հրշեջ-փրկարարները տրակտորից դուրս են բերել վարորդին (Գ. Օ., ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ