Ռուսական զորքերը վերականգնել են Ղրիմ ջրամատակարարումը

Ռուսական զորքերը Խերսոն դուրս բերելու շնորհիվ հնարավոր է եղել ապաշրջափակել Հյուսիսային Ղրիմի ջրանցքը և վերականգնել Ղրիմ ջրամատակարարումը, ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նախկինում Ուկրաինան ապահովում էր Ղրիմի կարիքների մինչև 85%-ը քաղցրահամ ջրով Հյուսիսային Ղրիմի ջրանցքով, որը գալիս էր Դնեպրից։

Սակայն Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո միակողմանի կարգով ամբողջությամբ դադարեցվել է ջրանցքով ջրամատակարարումը հանրապետություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ