«Հյուսիս-հարավ» նախագիծը վերաձևակերպվել է, նախագծի արժեքը մի քանի միլիոն դոլար է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ փետրվարի 17-ին հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:

«Մրցույթի իմաստը հետևյալն է, որ մենք առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, որոնք կարող են և հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար: Նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը:

Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր: Վարչապետը հույս հայտնեց, որ նախագիծն արագ տեմպերով կիրականացվի, նաև պարզաբանեց, որ «Հյուսիս-հարավի» «հայկական խաչմերուկի» մի ճյուղը կգնա Հայաստանից դեպի Իրան, մյուսը՝ Ադրբեջանից Հայաստան, Նախիջևան, հետագայում՝ Նախիջևանով Թուրքիա։

«Իհարկե, Արևելք-Արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերմամբ մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը»,- վստահեցրեց գործադիրի ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ