Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գլխավորությամբ, րոպեներ առաջ որոշել է բավարարել ՀՀ ՔԿ–ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա նշեց, որ Ասլանյանը կալանավորվել է 2 ամսով։ Փաստաբանական թիմը, սակայն, դատարանի որոշումը դեռ չի ստացել։

Վարոսյանը նշեց, որ որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում։

Նշենք` երեկ հայտնի դարձավ, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ