3 երկիր ՀՀ քաղաքացիների համար մուտքի և ելքի նոր սահմանափակումներ են սահմանել

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում դեկտեմբերին փոփոխություններ են եղել։

Բուլղարիա

Սահմանը հատելու ռեժիմը

ԲՀ առողջապահության նախարարի РД-01-977/26.11.2021 թվակիր հրամանով 2021թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2022թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է, որ նարնջագույն գոտում գտնվող երկրներից, (որտեղ ներառվել է նաև Հայաստանի Հանրապետությունը), ժամանող անձինք` Բուլղարիա մուտք գործելիս պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը՝

  • պատվաստման մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, ընդ որում՝ վերջին դեղաչափի ներարկումը պետք է կատարված լինի ԲՀ մուտքին նախորդող 14-օրյա ժամկետից առաջ: Պատվաստման ավարտուն սխեմա է համարվում նշյալ որոշման 3-րդ հավելվածով սահմանված պատվաստանյութերի համապատասխան դեղաչափերի ներարկումը, իսկ որոշման 11.2 հոդվածում սահմանվում են վկայականի բովանդակությանը վերաբերող չափանիշները;
  • Covid-ով հիվանդացած լինելու մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, որը պետք է վավեր լինի ԲՀ մուտքին նախորդող 11-180 օրերի ընթացքում, չափանիշները սահմանվում են նշյալ որոշման 11.3 և 11.3.1 հոդվածներով;
    թեստավորման մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ` 72 ժամ վավերականությամբ PCR
  • թեստի կամ 48 ժամ վավերականությամբ RAT թեստի բացասական արդյունքի մասին վկայական, որի բովանդակությանը վերաբերող պահանջները կարգավորվում են վերոնշյալ որոշման 11.4 հոդվածով:
    Պահաջվող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում իրավասու մարմնի ցուցումով սահմանվում է 10-օրյա կարանտին տանը կամ բնակության այլ վայրում: Ինքնամեկուսացված անձը կարող է հանձնել PCR կամ RAT թեստ երկիր ժամանելուն հաջորդող 72 ժամից ոչ շուտ:

Բացասական պատասխանի դեպքում կարանտինը դադարեցվում է Covid-19 դեմ պայքարի ազգային տեղեկատվական համակարգում հետազոտության տվյալների գրանցման հաջորդ օրվանից:

Որոշման համաձայն, երկրների ցանկն՝ ըստ կանաչ, նարնջագույն և կարմիր գունային գոտիների ըստ անհրաժեշտության ենթակա է փոփոխության 14-օրյա պարբերականությամբ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԲՀ տարածք մուտք գործելիս նշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու պահանջից բացառություն կարող են լինել՝

  • Ուղևորների միջազգային փոխադրումներում ներգրավված ավտոբուսների վարորդները,
  • Բեռնատարների վարորդներն, ովքեր իրականացնում կամ ավարտում են միջազգային բեռնափոխադրումները ԲՀ տարածք մտնելիս;
  • Փոխադրող միջոցների անձնակազմերը;
  • Դեպի ԲՀ տարածքում գտնվող օդանավակայաններ և դրանցից չվերթներ իրականացնող օդանավերի և դրանց սպասարկող անձնակազմերը;
  • Սահմանային աշխատողները՝ անձինք, ովքեր բնակվում են Բուլղարիայում և ամեն օր կամ ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ հատում են սահմանը՝ մուտք գործելով ԵՄ անդամ պետություն, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիայի
  • Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև անձինք, ովքեր ապրում են նշյալ պետություններում և նշյալ հաճախականությամբ և նպատակներով այցելում ԲՀ;
  • Հունաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում և Ռումինիայում բնակվող աշակերտները և ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք, ովքեր կրթական նպատակներով ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ այցելում են Բուլղարիա, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող և վերոնշյալ երկրներ՝ կրթական նպատակով այցելող աշակերտները, ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք;
  • ԲՀ տարածքով տարանցում կատարող անձինք, երբ նրանց անմիջապես տարանցումը երաշխավորվում է;
    մինչև 12 տարեկան երեխաները՝ անկախ ժամանման երկրից;
  • այն պետություններից ժամանող անձինք, որոնց քաղաքացիների, ինչպես նաև կացության կարգավիճակ ունեցող անձանց ազատ տեղաշարժի մասին առկա է փոխադարձ համաձայնություն:
    Իդոնեզիա

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Ինդոնեզիա, բացառությամբ ստորև նշված իրավական կարգավիճակ ունեցող անձանցից.

  • Դիվանագիտական կամ պաշտոնական վիզայի կրող անձանց՝ պաշտոնական (նախարարական) այցի կամ ավելի բարձր մակարդակի այցի համար,
  • Ինդոնեզիայի կացության թույլտվություն ունեցող անձանց (ITAS, ITAP, ABTC, դիվանագիտական/ծառայողական վիզա),
  • Վավեր վիզա ունեցող անձինք,
  • Օդանավի անձնակազմ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

  • Ինդոնեզիա ժամանելուց հետո հյուրանոցում պարտադիր մեկուսացումը 7 x 24 ժամից դարձել է 10 x 24 ժամ՝ բոլոր նրանց համար, ովքեր ստացել են վակցինացման ամբողջական չափաբաժին:
  • Ժամանման առաջին օրը և իններոդ օրը ճամփորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, որոնց բացասական արդյունքի դեպքում միայն կարող են մուտք գործել երկիր կամ շարունակել ճամփորդությունը դեպի վերջնական կետ (հյուրանոցում մեկուսացման և ՊՇՌ թեստի հետ կապված բոլոր ծախսերը հոգում են ժամանողները):
    ԱՄԷ

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանը ներառված է նոյեմբերի 7-ից ուժի մեջ մտած Աբու Դաբիի թարմացված «Green list»-ում: Սա նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղևորները ազատված են պարտադիր մեկուսացումից և կարիք ունեն միայն Աբու Դաբիի օդանավակայանում հանձնել ՊՇՌ թեստ:

Շարժայի և Դուբայի էմիրություն մուտք գործող ՀՀ քաղաքացիները ազատված են պարտադիր մեկուսացումից և պետք է օդանավակայանում ներկայացնեն 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Աբու Դաբի էմիրության հասարակական վայրեր (բացառությամբ փոքր խանութներ և դեղատներ) մուտքի թույլտվություն ունենալու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն ամբողջական պատվաստումը հավաստող տեղեկանք (էլեկտրոնային) և մինչև 30 օր վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ չպատվաստված քաղաքացիները պետք է ներկայացնեն առավելագույնը 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Շարժայի և Դուբայի էմիրության հասարակական վայրեր այցելության համար սահմանափակումները համեմատաբար մեղմ են, սակայն որոշ վայրեր և միջոցառումներ այցելելու համար հնարավոր է պահանջվի 48 կամ 72 ժամվա ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ