![]()
Երեկ ՝ դեկտեմբերի 11-ին «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ Սեւակ Խանաղյանի «Սպասիր ինձ այնտեղ» մենահամերգը:
«Վերջերս, մենք կորցրեցին բոլորիս կողմից սիրված, իր գործի իսկական նվիրյալ Հայկոյին: Ես բախտ եմ ունեցել ճանաչել նրան: Այսօր ես ուզում եմ, որ հնչի Հայկոյի վերջին ելույթը այս դահլիճում: Եկեք միասին լսենք», — ասաց Խանաղյանը:
Հիշեցնենք, 48-ամյա երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան) մահացավ սեպտեմբերի 29-ին: Նա վարակվել էր կորոնավիրուսով:
Մանրամասները ՝ տեսանյութում:
![]()