Երևանի գլխավոր տոնածառը ԱՊՀ մայրաքաղաքներում տեղադրված ամենաբարձր եղևնիների եռյակում է
«ՏուրՍտատ» պորտալը պարզել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառների բարձրությունը: Ամենաբարձրը Աշխաբադի գլխավոր տոնածառն է՝ 40 մետր, երկրորդը՝ Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառը 37 մետր բարձրությամբ: Եռյակը եզրափակում է Տաշքեդնը՝ 36 մետր բարձրություն ունեցող տոնածառով:
Տասնյակում է նաև Բաքուն (34 մ), Մինսկը (30 մ), Դուշանբեն (29 մ), Մոսկվան (27 մ), Բիշքեկը (27 մ), Նուր-Սուլթանը (25 մ) և Քիշինևը (20 մ):
Մոսկվայի՝ 27 մետր բարձրություն ունեցող տոնածառը, որը տեղադրված է Կրեմլի տաճարի հրապարակում, ԱՊՀ մայրաքաղաքներում տեղադրված միակ բնական եղևնին է: