Մյունխենի կայարանից ոչ հեռու պայթել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ավիացիոն ռումբ

Գերմանական Մյունխեն քաղաքում երկաթգծային կայարանից ոչ հեռու գտնվող Deutsche Bahn երկաթգծային կոնցեռնի շինարարական հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, նրանցից մեկը ծանր վնասվածքներ ունի, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին հայտնել է Bild-ը:

Մյունխենի ոստիկանությունից հայտնել են, որ «վտանգավոր գոտին շրջափակված է, իսկ դրա սահմաններից դուրս վտանգ չկա»:

Իրավապահները հայտնել են, որ Մյունխենի կենտրոնական կայարանում գնացքների ընթացքը դադարեցված է:

Bild-ի տվյալներով՝ կատարվածի պատճառը եղել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ավիացիոն ռումբի դետոնացիան: Բավարիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Իոահիմ Հերմանը հաստատել է, որ հորատման աշխատանքների ժամանակ շինարարները բախվել են գետնի տակ պահվող 250 կիլոգրամանոց պայթուցիկի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ